Էդգար Էլբակեանի ֆեյսբուքյան էջից.
«Կապիտուլյանտը, մեղմ ասած, կզել է թշնամու առաջ, թշնամին նվաստացրել է անձնապես նրան և նրա երկիրը։ Դրա համար կապիտուլյանտին պետք է, որ երկրի ներսում կզացնի բոլոր նրանց, որոնք չեն համակերպվում կապիտուլյացիայի հետ, որ իրենից ուժեղ ոչ մեկը չլինի։ Հիշո՞ւմ եք արմավիրցի ոստիկանների լալահառաչ ու սպայի պատիվն արատավորող վիդեոն Ջաբրայիլի դիրքերից։ Նրանք ամեն ինչ թողել, հեռացել էին այդտեղից, ինչից հետո դիրքերին տեր էր եղել մեծ մասամբ սյունեցիներից բաղկացած աշխարհազորային գումարտակը։ Դրա համար են այսօր հավաքական «արմավիրցի ոստիկանները» ծնկի բերում սյունեցիներին։ Սա տեսակների պայքար է՝ դասալիքների ու իրական տղեքի, թուրքի առաջ քոծություն անել ուզողների ու թուրքի դեմ կռվածների, Հայաստանի և հակաՀայաստանի միջև, և այո, սա պայքար է նաև Ադրբեջանին հաղթած նախկինների ու Ադրբեջանին պարտված ներկաների միջև։ Ընտրե՛ք ձեր ճամբարը՝ հիշելով, որ այս անգամ սա ոչնչացման պատերազմ է»։
Կապիտուլյանտը, մեղմ ասած, կզել է թշնամու առաջ, թշնամին նվաստացրել է անձնապես նրան և նրա երկիրը։ Դրա համար կապիտուլյանտին…
Posted by Էլբակեան Էդգար on Thursday, April 22, 2021