Հիմա այդ մարդկանց մեջքին կանգնելու ժամանակն է եկել. հանդիսատես լինելու իրավունք չունենք. քաղաքագետ
Advertisement 1000 x 90

Հիմա այդ մարդկանց մեջքին կանգնելու ժամանակն է եկել. հանդիսատես լինելու իրավունք չունենք. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր երեկոյան, ժամը 17։00-ին դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենալու։ Պատճառը այսպես կոչված իրավապահների հերթական ստորություններն են։ Քանի օր է Նիկոլին բարոյապես աջակցելու ծրագրի շրջանակներում Հայաստանի արժանապատիվ քաղաքացիների են քաշքշում։ Իսկ երեկ ու այսօր էլ դաշնակցական գործիչների հետևից են ընկել։

Այս ամենը, իհարկե, ժամանակավոր երևույթներ են ու Աստծո կամոք շուտով կանցնի, բայց մի հարց կա, որն ինձ շատ է անհանգստացնում։ Այդ ո՞նց է ստացվում, որ ստոր տականքներն այդքան հետևողական են իրենց ստորության մեջ, իսկ մենք բոլորս՝ ոչ։ Չէ, լուրջ, ժողովուրդ, մոռացա՞ք, թե որքան գոհ էիք սյունեցիների ու դատախազության դիմաց հավաքված ցուցարարների՝ մի քանի օր առաջ արտահայտած քաղաքացիական դիրքորոշմամբ (ողջույննե՛րս դավաճանների ողջ հոտին)։ Բա հիմա այդ մարդկանց մեջքին կանգնելու ժամանակն է եկել։ Հանդիսատես լինելու իրավունք չունենք. մեր Հայրենիքն է կործանվում։

Ուրեմն 17։00-ին ես կլինեմ դատախազության շենքի դիմաց։ Կհանդիպենք»։



Նման նյութեր