Պատերազմի օրերին առաջնագծի բոլոր հեռախոսային կայաններն անջատվել են. ԱԱԾ տնօրենի տեղակալ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Պատերազմի օրերին առաջնագծի բոլոր հեռախոսային կայաններն անջատվել են. ԱԱԾ տնօրենի տեղակալ. armeniasputnik.am

Արցախյան պատերազմի օրերին առաջնագծի բոլոր հեռախոսային կայաններն անջատվել են, բայց կարճ ժամանակով։ Այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը` խոսելով պատերազմի օրերին անվտանգության կանոնները չպահպանելու խնդրի մասին։

«Սեպտեմբերի 30-ին, երբ ես գնացի Ղարաբաղ, բոլորը նստած բջջային հեռախոսներով կապ էին իրականացնում առաջնագծի հետ։ Մեր զինվորները գնում էին այնտեղ հեռախոսները գրպանում, ինչը ընդհանրապես չպիտի կիրառվեր։ Ես նույնիսկ հրահանգ տվեցի այնտեղի ադմինիստրացիայի միջոցով` շփման գծի ողջ երկայնքով անջատել հեռախոսային կայանքները։ Անջատեցին, 15 րոպե հետո շտապօգնության բրիգադները չէին կարողանում գնալ առաջնագիծ։ Այսինքն` շտապօգնության մեքենաներն ապահովված չէին կապի պաշտպանված միջոցնրով, նույն հեռախոսային կապից էին օգտվում։ Ստիպված նորից այդ բոլոր կայանքները միացրեցինք»,– ասաց Մելքոնյանը։

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալը հայտնեց, որ այս պահին ՀՀ ՔԿ–ում բազմաթիվ քրեական գործեր կան` կապված պատերազմի ընթացքում տեղեկատվության փոխանակման հետ։

armeniasputnik.am