«Եռաբլուրում մարդիկ հարազատանում են». Աղասի Միքայելյան
Advertisement 1000 x 90

«Եռաբլուրում մարդիկ հարազատանում են». Աղասի Միքայելյան

Աղասի Միքայելյանի ֆեյսբուքյան էջից.

«Գնացել էի Եռաբլուր։

Ընկերոջս շիրիմի մոտ նստած եմ, մի մարդ մոտեցավ։

-Բարև ախպերս, խունկ ունե՞ս ես էլ լցնեմ։

-Հա, իհարկե։

Նստեց կողքիս։

-Էս կողքինն էլ տղես ա։ Գալիս եմ, մաքրում եմ, ընկերոջդ գերեզմանն էլ եմ մաքրում։ Խունկ եմ վառում։ Եսի՞մ։ Գործից հետո ստեղ եմ հանգստանում մի քիչ։

-Ժամկետայի՞ն էր։

-Հա։ Ընկերդ շատ մեծ ա իրենից։ Հիմա էնտեղ երևի տղուս ավագ ընկերն ա։ Հաճախ եմ իր ծնողներին ստեղ հանդիպում։ Նստում, զրուցում ենք դեսից դենից….

Եռաբլուրում մարդիկ հարազատանում են»։

Գնացել էի Եռաբլուր։
Ընկերոջս շիրիմի մոտ նստած եմ, մի մարդ մոտեցավ։
_Բարև ախպերս, խունկ ունե՞ս ես էլ լցնեմ։
_Հա,…

Posted by Աղասի Միքայելյան on Saturday, May 1, 2021



Նման նյութեր