Երեւանում շենքի 14-րդ հարկից տղամարդու ցած ընկնելու դեպքի վերաբերյալ մանրամասներ են հայտնի դարձել:
Armlur.am-ի հաղորդմամբ, տղամարդը մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմին, եղել է լավագույն դիպուկահարներից մեկը: Իսկ թե ինչու է գնացել այդ քայլին, իրավապահները քննություն են իրականացնում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 3-ին, ժամը 13:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից քաղաքացին ընկել է 1-ին հարկում գտնվող գրասենյակի տանիքին:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացու դին իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։