![](https://blog.168.am/wp-content/uploads/2019/02/Anush-Sedrakyan-2.jpg)
Քաղաքագետ, գրող, գրականագետ Անուշ Սեդրակյանին ցանկացանք մի քանի հարց ուղղել ներքաղաքական իրավիճակի, սպասվելիք ընտրությունների, ձևավորված դաշինքների մասին և այլն, սակայն Սեդրակյանն ասաց, որ նոյեմբերի 10-ից հետո որևէ լրատվամիջոցի հարցազրույց չի տալիս․
«Նոյեմբերի 10-ից հետո այս բոլոր խոսակցությունները համարում եմ իզուր, եթե ճիշտն եք ուզում իմանալ, իմ ապրելն էլ եմ համարում իզուր»,- ասաց Սեդրակյանը։
Հիշեցնենք, որ նեյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերը հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայի համաձայնագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետության 75 տոկոսն անցավ Ադրբեջանին։