Քանյե Ուեստի նյարդային վիճակը շարունակում է մտահոգել ոչ միայն նրա, այլև Քիմ Քարդաշյանի մտերիմներին: Քիմի ընկերները պատմում են, որ Քանյեն շատ անհանգիստ է, ոչ մի րոպե չի կարողանում տեղում նստած մնալ, անընդհատ մռայլ է և միշտ՝ նյարդային: Այս ամենը խանգարում է նրա գործունեությանը, և նա ստիպված է շարունակել բուժումը:
Համերգային շրջագայությունը չեղարկելուց մեկ ամիս անց նույնիսկ Քանյեի նոր համերգի գրաֆիկը չեն կազմում: Նա դեռ ի վիճակի չէ համերգներով հանդես գալ: Նրա ելույթներին անհամբեր սպասում էին Ֆրանսիայում, Անգլիայում, Գերմանիայում, բայց հայտնի ռեպերի անհապաղ հոսպիտալացումը խաթարեց ոչ միայն նրա, այլև երկրպագուների պլանները, հաղորդում է Daily Mail-ը: