«Ձեր տղան ինչ հետք է թողել, պարոն վարչապետ, որ ասպետի անունն էլ չեք կարդում. զոհված զինվորի հորը վրդովեցրել է Փաշինյանի պահվածքը». Սասուն Բադոյան
Advertisement 1000 x 90

«Ձեր տղան ինչ հետք է թողել, պարոն վարչապետ, որ ասպետի անունն էլ չեք կարդում. զոհված զինվորի հորը վրդովեցրել է Փաշինյանի պահվածքը». Սասուն Բադոյան

Ի գիտություն կառավարության դասալիքներին և գլխավոր դասալիքին , անհետ կորածները դուք եք , որ զինվորական երդում չեք տվել։

Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ սերժանտ Կարեն Սասունի Բադոյանը զոհվել է բայրաքթարի ուղիղ հարվածից , կատարելով առաջադրանքը ,փրկելով երեք հարյուր զինակից ընկերների կյանք ։

Ձեր տղան ինչ հետք է թողել պարոն վարչապետ ,որ ասպետի անունն էլ չեք կարդում ։

Դուք դատապարտված եք ի վերուստ։

Հ.գ.

Դիմել եմ ՀՀ նախագահին ,վարչապետին, ԱԺ նախագահին ,ՊՆ նախարարին, որպեսզի քննություն կատարվի և տրվի համապատասխան գնահատական, բայց աչքիս տեղում մարդ չկա։

Ավելի ուշ հայրը տեղադրել է որդու ընկերոջ գրառումը, որը ներկայացնում ենք ստորև (խմբ.)

Կարենիս հերոս ընկերոջ արձագանքը Նորատուսում կատարավածին

Սասուն Բադոյանի էջից:

Ի գիտություն կառավարության դասալիքներին և գլխավոր դասալիքին , անհետ կորածները դուք եք , որ զինվորական երդում չեք տվել…

Posted by Sasun Badoyan on Sunday, May 9, 2021



Նման նյութեր