Լա Սկալայում կայֆեր անելուց նախկիններին չէին հիշում, իսկ այ պատերազմից հետո ամեն ինչում նախկինները մեղավոր դարձան. Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

Լա Սկալայում կայֆեր անելուց նախկիններին չէին հիշում, իսկ այ պատերազմից հետո ամեն ինչում նախկինները մեղավոր դարձան. Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի էջից.

2018-ին նիկոլը Սերժից խլեց մեքենան՝ մեղադրելով նրան վատ վարելու մեջ։ Ուղևորների մեծամասնությունն էլ համաձայնվեց նիկոլի հետ ու Սերժը վարորդի նստատեղը զիջեց նրան։

Անցավ երեք տարի։ Ու քանի որ նիկոլը բացի խոսելուց ուրիշ ոչ մի բանի ընդունակ չէր, մեքենա վթարի ենթարկեց։ Զոհվեցին ուղևորների 18-ամյա երեխաները։ Ուղևորների մի մասը արդարացիորեն մեղադրեց նիկոլին։ Իր հերթին նիկոլը մեղքը գցեց մեքենայի նախկին տիրոջ վրա, ասելով, որ մեքենան ի սկզբանե սարքին չի եղել։ Այն հարցին, թե ինչու 2-3 տարում ինքը չէր նկատել այդ անսարքությունը, նա նախընտրեց չպատասխանել։

Զոհվածների որոշ ծնողներ էլ շարունակեցին սատարել նիկոլին ու ամեն ինչում մեղադրել մեքենայի նախկին տիրոջը։ նիկոլն էլ կողքից նայում, քթի տակ քմծիծաղ էր տալիս ու հպարտանում իր գեղցի աֆերիստությամբ։

Մեքենան գուցե և սարքին չէր, բայց դա պարզելու համար նիկոլն ուներ 2-3 տարի։ Չարեց, չստուգեց, վթարի ենթարկվեց ու միայն այդ ժամանակ հիշեց, որ կալոտկեքը մաշված էին, յուղը փոխած չէր, տոռմուզներն էլ լավ չէին պահում։

Առակս ինչ կցուցանե. զոհված զինվորների ծնողները կարող են մեղադրել Սերժին ու Քոչարյանին պատերազմ սկսելու մեջ։ Դա նորմալ է։ Այլ հարց ա, թե որքան տրամաբանված նրանք կարող են հիմնավորել իրենց ասածը։

Ես ձեզ մոտ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի քարոզ չեմ տանում, ես առողջ բանականության ու առողջ մտքի քարոզ եմ անում։

Իշխանությունը, նախևառաջ, պատասխանատվություն է։ Կամ դու կարողանում ես կրել այն, կամ՝ ոչ։ Չես կարող վայելել միայն իշխանության բարիքները, իսկ դժվարությունների ժամանակ հրաժարվես դրանից։ Այլ կերպ ասած՝ Լա Սկալայում կայֆեր անելուց նախկիններին չէին հիշում, իսկ այ պատերազմից հետո ամեն ինչում նախկինները մեղավոր դարձան։

2018-ին նիկոլը Սերժից խլեց մեքենան՝ մեղադրելով նրան վատ վարելու մեջ։ Ուղևորների մեծամասնությունն էլ համաձայնվեց նիկոլի…

Posted by Aram Gevorgyan on Monday, May 10, 2021



Նման նյութեր