Արամ Գևորգյանի էջից.
Մենք կարո՞ղ եք ասել, որ մեր ժողովուրդը քաղաքականապես հասունացած է։ Ես միանշանակ կպնդեմ, որ ոչ։ Նայեք փողոցի հարցումները և ինքներդ կհամոզվեք դրանում. «ով փող տա նրան էլ կընտրեմ», «իհարկե նիկոլիս եմ ընտրելու», «չեմ գնալու, բան չի փոխվելու» և այլն, և այլն։ Սրանք պետականամետ մտածողության մարդկանց մտքեր չեն։ Սրանք պետություն ունեցող մարդկանց մտքեր չեն։ Սրանք անգրագետ, թերուս, քոչվորի հոգեբանությամբ ու խավարամիտ մարդկանց մտքեր են։
1996-ին Վազգեն Սարգսյանն ասել էր՝ «Ընդդիմությունը եթե անգամ 100% քվե ունենար, իշխանությունը չէինք զիջի նրան»: Լիբերաստներն ու գրանտակերները կասեն, որ սա բռնատիրություն է, ես կասեմ, որ սա պետականամետ մտածողություն է։ Երբ դու գիտես քո ժողովրդի քաղաքականապես տգետ լինելը, դու ո՞նց ես մի ողջ պետության ճակատագիր վստահելու այդ ժողովրդին։ Դա նույնն է, որ 5 տարեկան երեխային վստահես տան ամսվա առևտուրը։ Նա կառնի այն, ինչ իրեն է դուր գալիս, ինչը գեղեցիկ է թվում, մոռանալով յուղը, ձեթը, բրինձն ու ոսպը։ Եվ դու ողջ ամիս սոված կմնաս։
2018-ին մեր երկրի ճակատագիրը մենք վստահեցինք 5 տարեկան երեխայի իրավագիտակցությամբ ժողովրդին, ով զմայլվեց գեղեցիկ փաթեթավորմամբ, մոռանալով թե ինչն է իրականում կարևոր։ Ու դրա համար շա՜տ մեծ գին վճարեցինք։ Ու դրա համար մռմուռ քսվեց մեր ցամաք հացին։
2021-ին այդ նույն սխալը չկրկնե՛ք։ Եռակի ավելի թանկ ա նստելու մեզ վրա երկրորդ վրիպումը։ Գեղեցիկ փաթեթավորմամբ թուրքը երկրորդ շանս չպետք է ստանա։
Մենք կարո՞ղ եք ասել, որ մեր ժողովուրդը քաղաքականապես հասունացած է։ Ես միանշանակ կպնդեմ, որ ոչ։ Նայեք փողոցի հարցումները…
Posted by Aram Gevorgyan on Tuesday, May 11, 2021