Հայաստանի լինելիությամբ, ինքնիշխանության, անվտանգության ապագայով մտահոգ յուրաքանչյուրն արդեն իսկ «Անտինիկոլի» անդամ է. Արկադի Գրիգորյան
Advertisement 1000 x 90

Հայաստանի լինելիությամբ, ինքնիշխանության, անվտանգության ապագայով մտահոգ յուրաքանչյուրն արդեն իսկ «Անտինիկոլի» անդամ է. Արկադի Գրիգորյան

Արկադի Գրիգորյանի էջից.

#Antinikol Մեր պապերն ավելի երկարակյաց էին, քան մենք։ Մեր պապերի պապերը երակարակյաց էին մեր պապերից։ Իմունիտետը կենցաղայինից տարածվում էր նաև ազգի վրա՝ որպես հավաքականություն։ Որքան մեզ ուժեղ էին հարվածում, այնքան ավելի էր աճում դիմադրողականությունը։ Մեծապես նաև այս հանգամանքով է պայմանավորված դարեր շարունակ պետականություն չունեցող, հետագայում նաև ցեղասպանություն տեսած ազգի կենսունակությունը։ Ժամանակակից աշխարհում մեր, որպես ազգի ու պետության իմունիտետը մի քանի անգամ թույլ է՝ օբյեկտիվ պատճառներով։ Գլոբալիզացիան, արդեն իսկ, այս իմաստով իր սև գործն արել է ու անում է։ Սա համաշխարհային տենդենց է ու հատկապես խոցելի են փոքր ժողովուրդներն ու պետությունները։ Վերջին 3 տարում Հայաստանի խոցելիության մակարդակը բազմապատկվել է։ Վիրուսն օբյեկտիվորեն ստացել է նիկոլավիրուս անվանումը, քանի որ վերջին 3 տարում Հայաստանը Երկիր-ՀԺ է՝ մեկ մարդու անտաղանդ դիրիժորությամբ։ Նիկոլավիրուսը խժռել ու խժռում է հասարակական-քաղաքական կյանքի, անվտանգության, տնտեսության, ազգայինի առողջ բջիջները։ Այս առումով մենք հիմա նիկոլավիրուսի վերջին՝ ամենակործանարար ալիքի ականատեսն ենք։ Ինչպես հայտնի է, հիվանդությունը բուժելու համար գերկարևոր է ճշգրիտ ախտորոշումը։ Օրերս մեկնարկած Անտինիկոլ շարժումն այս պահին միակն է, որը ոչ միայն կետ առ կետ ախտորոշել է կործանարար վիրուսը, այլև հստակ ուրվագծել է այն հաղթահարելու ճանապարհային քարտեզը, գործողությունների ու քայլերի հաջորդականությունը։ Անտինիկոլը շարժում չէ իշխանության համար, այն բնույթով ավելի նման է ազգային փրկության, եթե կուզեք ազատագրական շարժման։ Ասել է թե, Անտինիկոլը քաղաքական, կուսակցական պատկանելություն չի ճանաչում։ Հայաստանի լինելիությամբ, ապագայով, ինքնիշխանության, անվտանգության ապագայով մտահոգ յուրաքանչյուրը՝ տաքսու վարորդից մինչև ակադեմիկոս արդեն իսկ Անտինիկոլի անդամ է, առնվազն մտքում։ Եկել է միտքը գործողության վերածելու ժամանակը, վարանելու իրավունք չունենք, մեր երեխաները մեզ չեն ների #antinikol

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arkadi.grigoryan.3/posts/3954030554651065

 



Նման նյութեր