«Խոսք է գնում հակառակորդի կողմից առանց կրակոցի 3-ից 4 կմ խորությամբ տարածք զավթելու մասին, բայց չգիտես ինչու, անխոս ու լուռ են բոլորը՝ երկրի շարքային քաղաքացուց սկսած մինչև նախագահ». Սենոր Հասրաթյան
Advertisement 1000 x 90

«Խոսք է գնում հակառակորդի կողմից առանց կրակոցի 3-ից 4 կմ խորությամբ տարածք զավթելու մասին, բայց չգիտես ինչու, անխոս ու լուռ են բոլորը՝ երկրի շարքային քաղաքացուց սկսած մինչև նախագահ». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանի էջից.

Հետաքրքիր է, ինչպիսի «վայնասուն» կլիներ հանրային տարբեր շրջանակներում, եթե 1994-ից մինչև 2018 թվականը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որևէ հատվածում հակառակորդն իր դիքերն առաջ տար գոնե մի քանի մետր… 2016-ի ապրիլյան քարօրյա պատերազմի արդյունքում, երբ թշնամին հարյուրավոր զոհերի և բազմաքանակ զինտեխնիկայի կորստի գնով շփման գծի հյուսիսում և հարավում առաջացավ ընդամեմը 200-ից 400 մետր խորությամբ, գրանտակեր «հայրենասերների» մի ողջ զորաբանակ իր աղմուկ-աղաղակով ու «քննիչ հանձնաժողովով»  երկիր էին ոտքի հանում… Այսօր խոսք է գնում հակառակորդի կողմից առանց կրակոցի 3-ից 4 կմ խորությամբ տարածք զավթելու մասին, բայց չգիտես ինչու, անխոս ու լուռ են բոլորը՝ երկրի շարքային քաղաքացուց սկսած մինչև նախագահ… Այս ո՞ւր ենք հասել… Միթե՞ այդ մեկ պատահականությունն իզորու է ավերելու այն ամենը, ինչը ձեռք է բերվել բոլորիս համահավաք ջանքերի ու հազարավոր նվիրյալների արյան գնով…

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1254036021679068&id=100012180459090

 



Նման նյութեր