«Ընդունենք, որ վարչապետի աթոռը բռնազավթած երևույթը «դավաճան, վիժվածք, սրիկա, հողատու,կապիտուլյանտ, հոգեկան հիվանդ է», բա մե՞նք». Ավետիք Իշխանյան
Advertisement 1000 x 90

«Ընդունենք, որ վարչապետի աթոռը բռնազավթած երևույթը «դավաճան, վիժվածք, սրիկա, հողատու,կապիտուլյանտ, հոգեկան հիվանդ է», բա մե՞նք». Ավետիք Իշխանյան

Ներկայացնում ենք Ավետիք Իշխանյանի գրառումը.

«Ողջ հայության աչքի առաջ կորցրեցինք Արցախը, տվեցինք հազարավոր զոհեր և ․․․այդ ամենի պատասխանատուն դեռևս իշխանության է։ Օր-օրի թշնամին գրավում է արդեն Հայաստանի հանրապետության տարածքները և․․․դրա պատասխանատուն մնում է իշխանության։ Այսօր արդեն Սյունիքը, Վայքը,Վարդենիսը կորցնելու իրական վտանգի առջև ենք կանգնած և․․․ դրա պատասխանատուն պահում է իր աթոռը։Լավ,ընդունենք, որ վարչապետի աթոռը բռնազավթած երևույթը «դավաճան, վիժվածք, սրիկա, հողատու,կապիտուլյանտ, հոգեկան հիվանդ է», բա մե՞նք․․․

  1. Այդ քայլական պատգամավորնեը, նախարարները, այսպես կոչված իրավապահ մարմինների աշխատողներն ավելի քան սրիկաներ են, քան վերը նկարագրագրված երևույթը։ Այո, դուք ավելի մեծ պատասխանատվություն եք կրում ձեր ողորմելի պահվածքով և հլու-հնազանդ ծառայելով հայրենիք ոչնչացնող երևույթին, քան ինքն այդ երևույթը։
  2. ԱԺ կոչվող բալագանի երկու , այսպես կոչված ընդդիմադիր խմբակցությունները, որոնք պարտությունից հետո «կառուցողական» պահվածքով․ «Հարգելի պարոն վարչապետ», նպաստեցին ողորմելու իշխանության շարունակությանը , հետո դավադիր համաձայնության եկան նրա հետ։
  3. Արտախորհրդական, այսպես կոչված, ընդդիմությունը, որի անդամների մեծ մասին Արցախ, Սյունիք չէր հետաքրքրում, այլ օգտվել առիթից՝ հասնել իշխանության։
  4. Ժողովուրդ կոչեցյալը, որն ինչպես պատերազմի, հետպատերազմյան ժամանակ, այնպես էլ այսօր՝ երբ կործանման առջև է ողջ Հայաստանը, վայելում է սրճարանա-ռեստորանային հանգիստը, կամ զբաղված է փողոցային առևտրով։
  5. Եվ ես, որ անճարությունից, կատաղությունից ․․․միայն գրում եմ»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/100014680840236/posts/1130532710779413/?d=n

 

 



Նման նյութեր