Կամ նրանք կավիրեն մեր տունն ու տեղը, կամ մենք գոնե կպահենք մեր և նաև նրանց տունն ու տեղը․ Վլադիմիր Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

Կամ նրանք կավիրեն մեր տունն ու տեղը, կամ մենք գոնե կպահենք մեր և նաև նրանց տունն ու տեղը․ Վլադիմիր Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանն իր էջում գրում է.

«Այն մարդը, ով ունի կրթական ցենզ, նորմալ բանականություն, միջին տրամաբանական ունակություններ և իմ ներկայությամբ ինձ կասի, որ Արցախի կորստի և այսօր էլ Սյունիքի հնարավոր կորստի համար նախկիններն են մեղավոր, այլ ոչ թե այսօր ԱԽ նիստում անվտանգային մարտահրավերներն 5-ից 6 անգամ զուտ բանավոր արձանագրող, այլ ոչ թե կանխարգելող ոմն Ճկունը, ամենայն հավանականությամբ այլևս անվնաս չի հեռանա իմ մոտից:

P.S. Մեր տոլերանտությունն ու իմաստնությունը խժռվում են նրանց բութ, բայց համոզված անմեղսունակության և մաղձի կողմից:

Բավ է վեհ մնալ, հասել ենք.

կամ նրանք կավիրեն մեր տունն ու տեղը, կամ մենք գոնե կպահենք մեր և նաև նրանց տունն ու տեղը»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vlad.martirosyan.3/posts/4005757032849030

 



Նման նյութեր