Մայիսի 14-ին, ժամը 11:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 27 հասցեում գտնվող կահույքի արտադրամասում։
Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի տարածքում։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 11։32-ին։