«Այդ ո՞ր քարտեզով եք Հայկական տարածքները բանավոր պայմանավորվածությամբ հանձնել թշնամուն, ծեծ կերած շան տեսքով ընդունել եք նրանց տված քարտեզներն ու GPS-ով ապօրինի սահման գծել». Արթուր Ղազինյան
Advertisement 1000 x 90

«Այդ ո՞ր քարտեզով եք Հայկական տարածքները բանավոր պայմանավորվածությամբ հանձնել թշնամուն, ծեծ կերած շան տեսքով ընդունել եք նրանց տված քարտեզներն ու GPS-ով ապօրինի սահման գծել». Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանի էջից.

«Ադրբեջանական կողմը Սյունիքում ցույց է տալիս անհայտ ծագման քարտեզներ . . .»

Այս միտքն այսօր հայտնել թափառական հեղափոխականների կառավարության անդամը։

Իսկ սույն անդամը ի՞նչ էր մտածում, երբ իր հոգևոր հայրը ալիևի հետ ԲԱՆԱՎՈՐ պայմանավորվում էր ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահման գծելու հարցի շուրջ։

Այդ ո՞ր քարտեզի հիմքով թշնամուն նվիրեցիք Շուռնուխի կեսը, Որոտանի կեսը, Գորիս-Կապան ռազմավարական մայրուղու մի մասը։ Այդ ո՞ր քարտեզով եք Հայկական տարածքները բանավոր պայմանավորվածությամբ հանձնել թշնամուն, ծեծ կերած շան տեսքով ընդունել եք նրանց տված քարտեզներն ու GPS-ով ապօրինի սահման գծել։ Ճիշտ է, ալիևի տված քարտեզով։

Պետական սահմանի մասին ՀՀ օրենքը կարդացել ե՞ք, տեղյակ ե՞ք, որ այդ օրենքով GPS-ը որպես սահմանազատման և սահմանագծման սարք ՉԿԱ, գիտակցում ե՞ք, որ եթե ծեծ կերած շան պես ընդունել եք նրանց տված մի քարտեզ, ուրեմն պարտավոր եք ընդունել նաև մյուս քարտեզները։

Աշխարհում տեսել ե՞ք որևէ նորմալ պետություն, որի պետական սահմանն անցնի գյուղի միջով։ Կամ տեսել ե՞ք որևէ իրեն հարգող պետություն, որ թշնամու տված քարտեզով իր ռազմավարական ճանապարհի մի մասը հանձնի թշնամուն։

Նորմալ պետությունում այդ քարտեզը կփաթաթեյին ու GPS-ի հետ միասին կմտցնեյին քո ու քո հովիվի համապատասխան տեղը։

Ու մտցնելու են, չկասկածես, սպասի, համբերի։

Այսհարցերին դուք պատասխանելու եք, բայց արդեն ԱԱԾ մեկուսարանում, կալանավորված, որպես ՊեՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ։

Ես ձեր անհայրենիք տունն ու տերը . . .

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghazinyan/posts/10214942265550314

 



Նման նյութեր