«Ի՞նչ են արել Հայաստանի իշխանությունները վերջին 6 ամսվա ընթացքում. ու նման պայմաններում մենք գործընկերներից ակնկալում ենք, որ պաշտպանե՞ն մեր շահերը». Հասմիկ Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ են արել Հայաստանի իշխանությունները վերջին 6 ամսվա ընթացքում. ու նման պայմաններում մենք գործընկերներից ակնկալում ենք, որ պաշտպանե՞ն մեր շահերը». Հասմիկ Վարդանյան

Հասմիկ Վարդանյանի էջից.

Իհարկե, կարելի է ռազմավարական գործընկերոջն ու դաշնակցին քննադատել, որ Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական բանակի ներխուժման համատեքստում հիմնական շեշտը դնում է հրադադարի պահպանման և եռակողմ հայտարարությունների իրականացման վրա:

Սակայն ի՞նչ են արել Հայաստանի գործող իշխանությունները, ընդ որում ոչ միայն Սև լճի շուրջ զարգացումների համատեքստում, այլև վերջին 6 ամսվա ընթացքում. արդարացրել են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները (դե GPS-ն այդպես է ցույց տալիս, դա իրենցն է, նախկիններն են մեղավոր….), կամ լավագույն դեպքում ուղղակի չեն արձագանքել՝ հույս ունենալով, որ հանրությունը չի «նկատի» բանավոր պայմանավորվածություններով թշնամուն արվող զիջումները, չի նկատի, որ իրենց բերած կայության ու խաղաղության գինը Հայաստանի սուբյեկտայնության կորուստ է:

Ու նման պայմաններում մենք գործընկերներից ակնկալում ենք, որ պաշտպանե՞ն մեր շահերը… լո՞ւրջ…

#antinikol

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hasmik.vardanyan.395/posts/3794672413975214

 



Նման նյութեր