«Չբավարարվելով միայն ԼՂՀ-ով, հայ ժողովրդի նոր պատուհասը հետևողականորեն թյուրքիզմի առջև բացում է ցանկալի հարավային կամուրջը». Տիգրան Սարուխանյան
Advertisement 1000 x 90

«Չբավարարվելով միայն ԼՂՀ-ով, հայ ժողովրդի նոր պատուհասը հետևողականորեն թյուրքիզմի առջև բացում է ցանկալի հարավային կամուրջը». Տիգրան Սարուխանյան

Տիգրան Սարուխանյանի ֆեյսբուքյան էջից.

«Ամիսներ առաջ եմ կրկնել, որ Հայաստանի և ԼՂՀ շուրջ ընթացող գործընթացները դեռևս «Հայ-թուրքական» արձանագրություններով նախատեսված թուրքական երազանքի ու ցանկությունների իրականացումն է։ Այդ երազանքներին հասնելու համար էլ ԱՄՆ Պետդեպը իշխանության բերեց Փաշինսկուն։

Անգամ այդ արձանագրությունների իրացումը չէր կարող հանգեցնել այնպիսի աղետի, ինչը հնարավոր դարձավ գերեզմանափորի կործանարար գործունեության արդյունքում։ Այդ վիժվածքը պետք է ընդհանրապես օտարեր ԼՂՀ-ն, իսկ ծրագիրը ձախողվեց միան այն պատճառով, քանի որ վերջին պահին Ռուսաստանը պահանջեց իր մասնաբաժինը։ Կարճ ասած՝ Ռուսաստանը ստիպված էր լեզու գտնել Էրդողանի հետ։ Այլապես կկորցներ ողջ Հարավային Կովկասը։

Չբավարարվելով միայն ԼՂՀ-ով, հայ ժողովրդի նոր պատուհասը հետևողականորեն թյուրքիզմի առջև բացում է ցանկալի հարավային կամուրջը։

Ռուսաստանը նմանատիպ կամուրջ տրամադրելու որևէ տնտեսական ու քաղաքական շահագրգռություն չունի, քանի որ այդ կամուրջը նրա համար մահաբեր ական է։ Որպեսզի բծախնդիր ու հետևողական կերպով հասնի իր ծրագրերի իրականացմանը, հիմա էլ հայ ժողովրդի գերեզմանափորն անցել է դեմարկացիայի ու դելիմիտացիայի բեմականացմանը։ Ընդ որում ամենաստոր կերպով, իրար հաջորդող էժանագին ստերի միջոցով նա մեկ Ֆրանսիային է դիմում, մեկ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստ բեմականացնում, մեկ դիմում Ռուսաստանի ռազմական օգնությանը, մեկ էլ հանկարծ խոստովանում, որ վերադառնում է Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին։ Եթե այո՛, պատրաստ է արդյոք նրա հետ բարեկամություն անել ցանկացող Ալիևը Հայաստանին վերադարձնել Արծվաշենը, վերականգնել ԼՂՀ տարածքային ամբողջությունը ԽՍՀՄ սահմանված սահմանների շրջանակներում, հնարավորություն տալ Խորհրդային Ադրբեջանից բռնագաղթած ավելի քան կես միլիոն հայությանը վերադառնալ Բաքու, Կիրովաբադ և Սումգայիթ։

Ես կարծում եմ, որ առաջիկա ամիսներին կհաջորդի մի նոր դավադրություն, որի նպատակը լինելու է ռուսներին ընդհանրապես Հայաստանից վռնդելը։ Ամեն ինչ գնում է դրան։ Այդ ծրագիրը հնարավոր կդառնա միայն այն ժամանակ, եթե ներմուծված խրտվիլակին հաջողվի իրեն հատուկ ճարպկությամբ պահել իշխանությունը։

Եթե դա նրան չհաջողվի, Հայաստանը կդառնա մի նոր Սիրիա։ Բայց մեկ տարբերությամբ՝ առանց ռուսների»։



Նման նյութեր