Լիլիա Ամիրխանյանն իր էջում գրում է.
«Այս փաստն ինքնին խնդիր է: Պատճառը` պատասխանատվություն կրող չկա մինչ պատերազմը եղած վիճակի, պատերազմի ընթացքում եղած խնդիրների համար, կապիտուլյացիոն հայտարարության ներքո ստորագրման և այլ բանավոր պայմանավորվածություններ ունենալու համար, դրանից հետո Սյունիքում ադրբեջանցիների կողմից մեր սուվերենը սահմանը հատելու, առաջանալու, օրեր շարունակ այնտեղ մնալու և էլի մի շարք հարցերի համար:
Գումարենք այս ամենին պնդումները, որ կան փաստաթղթի գաղտնի հավելվածներ, պնդումները, որ ներկայացվածը հին տարբերակ է:
Առանձնացնենք նաև ներկայացված փաստաթղթի բովանդակությունը, որով ենթադրվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հանձնաժողովի ստեղծում: Այստեղ հիշենք, որ ընդամենը մի քանի օր առաջ այս իշխանությունները բարձրաձայնում էին, որ այդ գործընթացները հնարավոր են միայն դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում:
Ուշադրության է արժանի նաև հանգամանքը, որ ներկայացված թղթի հանրայնացում եղավ դրա վերաբերյալ արտահոսքից հետո միայն…
Այս ամենից եզրակացությունը. հերթական անգամ գործ ունենք հանրության թիկունքում ընթացող գործընթացների հետ:
Կրկնենք պատճառը. պատասխանատվություն կրող չկա…»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lilia.amirkhanyan/posts/10226561166114949