Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան էջից.
«Այսօր խոսում էի նախկին բարձրաստիճան մի պաշտոնյայի հետ, ում անունը չեմ տալիս, որովհետև չունեմ նման թույլտվություն: Ուրեմն, իր ազգականներից մեկը մինչև հիմա «ակտիվ ու պատասխանատու» հեղափոխական է՝ երկրին աղետի հասցրած ազգակործան թիմի X օղակի ներկայացուցիչ: Դառնությամբ պատմում էր, որ ազգականն անգամ հիմա չի հասկանում ողբերգության ծավալները ու ցանկացած խոսակցություն սկսում «բա որ ձեր ժամանակ» նախադասությամբ: Զրուցակիցս էլ մի օր չի դիմացել ու սկսել է, թե «բա որ իմ ժամանակ» դու կրթություն ես ստացել ու ավարտել բացառապես իմ շնորհիվ, ծառայել ես հարմար տեղ բացառապես իմ շնորհիվ, հազար ղալաթի մեջ ես մտել ու անվնաս դուրս եկել բացառապես իմ շնորհիվ, աշխատանքի ես անցել բացառապես իմ շնորհիվ ու լափառոշ բերանդ աջ ու ձախ բացելու համար ծեծ չես կերել բացառապես իմ շնորհիվ: Դե եթե էդքան ազնիվ էիր, ուրեմն հրաժարվեիր իմ բոլոր արած քայլերից, ինքդ ինչ որ բանի հասնեիր:
Հիմա նստած մտածում եմ, թե ինչ ֆունդամենտալ հարց է երևի առանց գիտակցելու իր անձնական օրինակի վրա բարձրացնում զրուցակիցս: Բոլորը, բացառապես բոլորը, փորձել են էս տարիներին մի բան «կպցնել»՝ սովորելու անվճար տեղից մինչև գայիշնիկի հետ լեզու գտնել ու բանակից թռնել: Ամեն մեկս էլ մի զանցանք արել ենք, բայց կողքինի արածի մասին էնպես ենք խոսել, կարծես մենք հրեշտակ ենք, իրենք էլ գել ու գազան: Էշի տեղ դրած ապրել ենք ու պահը եկած տեղը մեծ-մեծ փրթել: Ձևական արժեքների վրա հիմնված, «մթոմի» վրա կառուցված հասարակություն ենք սարքել, որի ֆունդամենտը կեղծ է եղել: Չէ՛, սրանք մեղավոր չեն, սրանց հայրենիքակործան իշխանությունը ծնվել է մեր բոլորի մեղքերի խմբակային սեռական ակտի արդյունքում: Եթե մենք առողջ հասարակություն լինեինք, սրանք երբեք, երբեք իշխանության երես չէին տեսնի, ուր մնաց երկիրը հասցնեին այս աստիճանի: Նիկոլը ճիշտ է ասում՝ նախկիններն են մեղավոր, բայց էդ նախկինը միայն իշխանություն չի կամ թիմ չի, էդ նախկինը հայ ժողովուրդն է, որի մի ստվար հատվածն իսկապես նախկին հայ ժողովուրդ ա, որ հիմա ցեղատեսակի է վերածվել…»: