«Սև լճի շրջանում ազերիներն արդեն ավելի քան 1000 հոգի են, բրոնետեխնիկայով բանով»․ Բագրատյան
Advertisement 1000 x 90

«Սև լճի շրջանում ազերիներն արդեն ավելի քան 1000 հոգի են, բրոնետեխնիկայով բանով»․ Բագրատյան

Ներկայացնում ենք ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի երեկ արված ֆեյսբուքյան գրառումը.

«Սև լճի շրջանում ազերիներն արդեն ավելի քան 1000 հոգի են, բրոնետեխնիկայով բանով։ Հողային և շինարարական աշխատանքներ են անում։ Ուրեմն էլ հետ չեն քաշվելու։ Դե հիմա ամենայն հայոց գիժ հել ասա, որ նախկիններն են մեղավոր։

Արմեն Գրիգորյանն արդարանում է. չենք հասցրել սահման կահավորել։ Այ դրա համար ձեր բոլորին պետք է կահավորել։ Ուստավով 48 ժամ է տրված սահման կառուցելու և խրամատավորվելու համար։ Ունեիք 6 ամիս։

Ո՞նց հասցնեք, որ կապիտուլյանտ ստահակը սաղ օրը քաղաքական մուտիլովկեքի մեջ էր, հիմա էլ ազգը տանում է ընտրություննների։ Էն մոքիրն էլ, էն քիքիրը սաղ օրը մոսկվաներում էր, հեռախոսն անջատել էր, որ իրան չանհանգստացնեն»։

 



Նման նյութեր