Չէի՞ք հասկանում, որ Արցախ հանձնողը շարունակաբար հանձնելու է Սյունիքը, Գեղարքունիքը և ընդհուպ մոտենալու է Ձեր տներին՝ Տավուշի թեմին, հիմա որ ասում եք՝ փորձեք ձեր բախտը, ո՞ւմ եք ասում. Միհրան Հակոբյան
Advertisement 1000 x 90

Չէի՞ք հասկանում, որ Արցախ հանձնողը շարունակաբար հանձնելու է Սյունիքը, Գեղարքունիքը և ընդհուպ մոտենալու է Ձեր տներին՝ Տավուշի թեմին, հիմա որ ասում եք՝ փորձեք ձեր բախտը, ո՞ւմ եք ասում. Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանն իր էջում գրում է.

«Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ասում է՝ «Փորձում են պատառ պատառ անել մեր Տունը՝ Արցախը, Սյունիքը, Գեղարքունիքը և հիմա էլ այլևս անթաքույց ակնարկում են Տավուշ-ՏաՀույսի մասին: Փորձե՛ք ձեր դժգույն ու դժբախտ բախտը և ՏաՀույսս դառնալու է ձեր գերեզմանափորը՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին չարիքի, և մեր երազած Հզոր, Հաղթանակած Հավերժական ու ամբողջական ՀԱՅԱՍՏԱՆԻՍ ՌԱՀՎԻՐԱՆ»:

Սրբազան, ճիշտ եք ասում: Բայց միգուցե տա՞ք այն վիժվածքի անունը, ով պատասխանատու է այս շարունակական աղետի համար: Անուն չունի՞ պատասխանատուն, թե՞ օդից է ընկել մեր ժողովրդի գլխին այս ողբերգությունը: Հիշու՞մ եք, որ Արցախը հանձնելուց և մեր 5000 տղաների գլուխն ուտելուց հետո 2020թ.-ի դեկտեմբերի 8-ին Եկեղեցին պահանջեց կապիտուլյանտի հրաժարականը: Իսկ հիշու՞մ եք, որ դրանից 3 ամիս անց՝ 2021-ի մարտի 9-ին Դուք, լինելով թեմի առաջնորդ, ստանձնեցիք վիժվածքի կնոջ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը: Հակասություն չկա՞ այս 2 գործողություններում:

Չէի՞ք հասկանում, որ Արցախ հանձնողը շարունակաբար հանձնելու է Սյունիքը, Գեղարքունիքը և ընդհուպ մոտենալու է Ձեր տներին՝ Տավուշի թեմին: Հիմա որ ասում եք՝ փորձեք ձեր բախտը… ու՞մ եք ասում: Կապիտուլյանտի՞ն ու նրա կնո՞ջն եք ասում, Ձեր խոսքը հասցեատեր ունի՞: Իհարկե, հասկանում եմ, որ կարող եք ասել՝ թուրքերին ու ադրբեջանցիներին նկատի ունեք, բայց ցավոք՝ մեր խնդիրը թուրքերն ու ադրբեջանցիները չեն, և Դուք շատ լավ գիտեք դրա մասին: Կոնկրետացեք ու կողմնորոշվեք, սրբազան: Հավատացեք, դա շատ կարևոր է հիմա, որովհետև հետո Ձեզ անձամբ հարցեր են տալու»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mihran.hakobyan.3/posts/10159285409843197

 



Նման նյութեր