Օրական պարբերականությամբ մեզ մատուցվող ցնդաբանություններi բազմաբովանդակ վերլուծության նպատակը մեզ իրականությունն ընկալելուց վանելն է. Կարեն Ավագյան
Advertisement 1000 x 90

Օրական պարբերականությամբ մեզ մատուցվող ցնդաբանություններi բազմաբովանդակ վերլուծության նպատակը մեզ իրականությունն ընկալելուց վանելն է. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանն իր էջում գրում է.

ֆուտբոլի ու կապիտուլյացիայի նոր դրսևորումներ կամ ինչպե՞ս են իշխանազավթ կապիտուլյանտները փորձում սպանել մեր հասարակության սթափության վերջին նշույլները։

Օրական պարբերականությամբ մեզ մատուցվող ցնդաբանությունները, աստղային ու տիեզերական «նշանների» բազմաբովանդակ վերլուծության նպատակը մեզ իրականությունն ընկալելուց վանելն է։

Կապիտուլյանտները հետագա կործանումներն ու սեփական թշվառությունը մոռացության մատնելու համար առաջնային անհրաժեշտություն է մեր հասարակության գիտակցությունն ու սթափությունը զատել ու կողպել։

Չկա՛ տրամաբանություն կայծակի ու քարտեզի քննարկման։

Չկա՛ տրամաբանություն խայտառակ կապիտուլյացիայի ու ֆուտբոլային տեսարանների։

Մեզ դեռ սպասում են նոր հիասթափությունը, ցավը, կորուստներն ու պարտությունը, քանի դեռ կապիտուլյացիայից կոտրված մեր բարոյահոգեբանական վիճակն առողջացնելու միջոցը կայծակի թողած լուսային պատկերի հետ ենք կապում, այլ ոչ իրավիճակի մեղավորների մեկուսացման։

Հ.Գ. Էս ամենը մեզ զրկում են գիտակցական ու բնազդային ինքնապաշտպանությունից։

#պատիվ_ունեմ

#ուղղիր_մեջքդ

#կպնենք_գործին

#որ_ապրենք

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/5550356875037916

 



Նման նյութեր