Մենք Սյունիքի, ու առհասարակ Հայաստանի նշանակությունը Թուրքիայի համար վատ ենք հասկանում. Ստեփան Դանիելյան
Advertisement 1000 x 90

Մենք Սյունիքի, ու առհասարակ Հայաստանի նշանակությունը Թուրքիայի համար վատ ենք հասկանում. Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյանն իր էջում գրում է.

«Մենք Սյունիքի, ու առհասարակ Հայաստանի նշանակությունը Թուրքիայի համար վատ ենք հասկանում։

Կա խորքային համոզմունք, որ այսօրվա Հայաստանի եւ Թուրքիայի վատ հարաբերությունների պատճառը Ցեղասպանության խնդիրն է ու հայերի պահանջատիրությունը։ Եվ եթե մենք “պատմական հիշողության” հարցը ինչ-որ ձեւով լուծենք, ապա կարող ենք բարիդրացիական հարաբերություններ ստեղծել։

Իրականում հիմնական խնդիրը ոչ Ցեղասպանությունն է, ոչ էլ Արցախի խնդիրը։ Եթե այդ երկուսն էլ չլինեին, մեկ է, Հայաստան զուտ գոյությունը լուրջ մարտահրավեր է Թուրքիայի համար ու դա մեզանով չի պայմանավորված։

Թուրքիայի համար կա մեկ էքզիստենցիալ՝ գոյաբանական խնդիր, որով պայմանավորված է Թուրքիայի գոյությունն այնպիսին, ինչպիսին որ կա՝ դա քրդական հարցն է։ Քրդերը քանակապես աճում են, ի տարբերություն էթնիկ թուրքերի, ինչպես նաեւ նրանց բնակեցման տարածքներն են աճում։

Պայմանական Քրդստանն ըստ թուրքերի չպետք է արտաքին սահմաններ ունենա, այսինքն պետք է շրջափակված լինի թյուրքական “ծովով”, իսկ Թուրքիան իսլամով պետք է ձուլի քրդերին՝ որքանով որ հնարավոր է, ինչպես Իրանն է շիաականությամբ ինտեգրում իր ադրբեջանցիներին։ Հասկանալի է, որ Թուրքիայի արեւելյան հարեւանը պետք է Ադրբեջանը լինի, այլ ոչ թե Հայաստանը։ Այն, որ Ալիեւը Հայաստանն անվանում է Արեւմտյան Ադրբեջան, դա Թուրքիայի ծրագիրն է ու թիրախը քրդերն են, մենք ընդամենը միջոց ենք։

Թուրքիան այնպիսին, ինչպիսին կա, դատապարտված է կայսրական հակումներ ունենալ, այլապես կվերածվի Մարմարա ծովի շուրջը ամփոփված երկրորդական մի պետության։

Սա է Թուրքիայի արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական բովանդակությունը։

Թուրքիան Կովկասում անում է այն, ինչն անում է Սիրիայում ու դա պայմանավորված չէ Էրդողանի անձով»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/stepan.danielyan/posts/10224733040810710

 



Նման նյութեր