«Պետությունը էս վիճակին հասցրած ուսապարկերը բարոյականություն ունեն հավակնելու էլի կառավարելու երկիրը ու ցինիկաբար ամեն ինչի մեղքը փնտրել ամենուր, բայց ոչ իրենց ուսապարկ գլուխներում». Կարեն Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Պետությունը էս վիճակին հասցրած ուսապարկերը բարոյականություն ունեն հավակնելու էլի կառավարելու երկիրը ու ցինիկաբար ամեն ինչի մեղքը փնտրել ամենուր, բայց ոչ իրենց ուսապարկ գլուխներում». Կարեն Հարությունյան

Կարեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից.

«Ադրբեջանը հերթով խախտում է մեր սահմանները։ Արդեն զոհ ունենք ու վիրավորներ։

ՀԱՊԿ-ը չի շտապում օգնություն ցուցաբերել (օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով)։

Պաշտպանության նախարարը հեռախոսազրույցից ու հաղորդագրությունից էն կողմ բան չի կարողանում անել։

Գլխավոր շտաբը դարձել է սոցապ նախարարության նման մի բան։

Դիվանագիտությունը ֆաքսիմիլ ապարատ է դարձել՝ ոչ մի մայրաքաղաքի դուռ այդպես էլ չի թակել ո՛չ վարչապետի, ո՛չ նախարարի, ո՛չ այլ մակարդակով։

Մարդկանց գնալով համակում է անտերության ու անպաշտպանության զգացումը ու ընկալումը։

Երբեմնի հաղթած ու հպարտ ժողովուրդը նվաստացած սպասում է՝ ինչ է լինելու հաջորդը, որ դրան էլ համակերպվի։

Արցախի մասին մանրից մոռանում ենք կարծես։

Շատերն էլ ճամպրուկներն են հավաքում կամ էդ մտադրության մեջ են։

Հինգ հազար տղերքը մեզ քրֆում են ամեն օր։

Ու պետությունը էս վիճակին հասցրած ուսապարկերը բարոյականություն ունեն հավակնելու էլի կառավարելու երկիրը ու ցինիկաբար ամեն ինչի մեղքը փնտրել ամենուր, բայց ոչ իրենց ուսապարկ գլուխներում»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.harutyunyan/posts/10208810555458260

 



Նման նյութեր