«Թե որտեղից հանկարծ հայտնվեցին բոլոր այս միջազգային իրավունքի մասնագետները չգիտեմ…». Լևոն Գևորգյան
Advertisement 1000 x 90

«Թե որտեղից հանկարծ հայտնվեցին բոլոր այս միջազգային իրավունքի մասնագետները չգիտեմ…». Լևոն Գևորգյան

Հիմա էլ խոսույթը հեղեղում են նոր նարատիվով, թե ՄԱԿ-ի ԱԽ-ն հայանպաստ բանաձև չի ընդունի, քանի որ ընդունել է 4 ոչ հայանպաստ բանաձև առաջին պատերազմի ժամանակ․․․

Թե որտեղից հանկարծ հայտնվեցին բոլոր այս միջազգային իրավունքի մասնագետները չգիտեմ, բայց նշեմ հատուկ խելացիների համար մի քանի հիմնական կետ այդ 4 բանաձևերի վերաբերյալ՝

  1. Չորս բանաձևերը չեն ընդունել Հայաստանի անմիջական մասնակցությունը պատերազմին,
  2. Չորս բանաձևերը խոսել են տեղական հայկական զինված ուժերի մասին,
  3. Չորս բանաձևերը օկուպացիա եզրույթը չեն օգտագործել նախկին ԼՂԻՄ տարածքի համատեքստում,
  4. Չորս բանաձևերը չեն դատապարտել Արցախի անկախության հռչակագիրը և չեն անվանել այն անվավեր և կոչ չեն արել միջազգային հանրության չճանաչել Արցախը (փոխարենը տես՝ ԱԽ բանաձևերը Հյուսիսային Կիպրոսի, Հարավային Ռոդեզիայի կամ Ռեպուբլիկա Սրպսկայի վերաբերյալ),
  5. այո այդ բանաձևերից երեքը խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, սակայն ՄԱԿ-ի ԱԽ-ն տարածքի նկատմամբ տիտղոս որոշող մարմին չէ, չունի նման մանդատ և տարածքային հարցերով ՄԱԿ-ի ԱԽ-ի գնահատականները պարզապես 15 պետությունների դիրքորոշում է և ոչ ավելին։ Իսկ ահա անվտանգային հարցերով այն օժտված է առաջնային մանդատով։

Ինձ միայն մի հարց է հետաքրքրում, այս նարրատիվները, որ ձեզ հանձնարարում են, մեյլը հենց հայերեն է գալիս, թե այլ լեզվով․․․

Լևոն Գևորգյանի էջից:



Նման նյութեր