«Չափազանց անկեղծ գրառում
Այսօր պատրաստվում էի հերթական հրապարակումը կատարել իմ հերթական դատական հաղթանակներից մեկի մասին, սակայն մի իրադարձություն ստիպեց ինձ վերաիմաստավորել ամեն ինչ!!!
Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների ապօրինի վաճառքով զբաղվող հանցավոր խմբավորումներից մեկի Telegram էջն արդեն ունի ավելի քան 2400 հետևորդ։
Թմրանյութը վաղը կարող է հայտնվել դպրոցներում!!!
Մինչ հասարակության զգալի մեծամասնությունը զբաղված է քաղաքականությամբ, թմրամիջոցների վաճառքով զբաղվող հանցավոր խմբավորումները ներթափանցում են մեր հասարակություն։
Gor Abrahamyan այս հարցում կոմպրոմիսներ լինել չեն կարող։
Խնդրում եմ ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպում՝ առկա տեղեկատվությամբ փոխանակվելու և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում՝ հատկապես դպրոցներում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպ պայքարում, մտահոգ փաստաբանների և դատախազների համագործակցության հիմնահարցերի քննարկման նպատակով։
Իմ կարծիքով, որևէ փաստաբանական հոնորար չի կարող արդարացնել դպրոցներում թմրամիջոցների վաճառքով զբաղվող անձանց պաշտպանությունը!!!
Փաստաբան Նարեկ Ալոյան
Հեռ. 044 44 44 08»:
Նարեկ Ալոյանի էջից: