Արման Սաղաթելյանի էջից.
Այսօր՝ երեխաների պաշտպանության օրը, իշխանություն կոչվող մթությունը մտադիր է զվարթ միջոցառում անցկացնել Հանրապետության հրապարակում։ Ցանկացած այլ պարագայում դա կլիներ ողջունելի, եթե լիներ անկեղծ ու ողջամիտ։ Ավաղ, սա այդ դեպքը չէ, եւ հերթական անգամ երեխաներն ու իրենց օրը ստորաբար օգտագործվում են որպես վահան ու առիթ՝ անբովանդակ երգ-պար-դմփ-դմփ-հուներով ծածկադմփոց անելու հրեշավոր իրողությունն ու դրա պատասխանատվությունը։ Շատ նման է փտած ու ժանգոտ մակերեսին փայլուն ներկ քսելուն։ Արցախում դրան ասում էին «краска տալ», իսկ նման բաներ անողներին՝ «краска տվողներ»։ Անշուշտ, երեխաներն ունեն պաշտպանված ու ուրախ լինելու իրավունք, բայց այդ իրավունքի հիմքը՝ սեփական երկիր ու անվտանգ ապագա ունենալն է, որը սակայն այդ երկիրն ավերողներն ու ապագան խլողները փորձում են փոխարինել զվարճանքով։ Այս տվարները չունեն ոչ մի սրբություն ու արժեքներ։ Երեկ ի հայտ եկած սահմռկեցուցիչ կադրերում ամիսներով կարտոֆիլի պարկերում պահվող այլ երեխաների մարմիններն էին։ Թե՞ դրանք իրենց ծնողի երեխաները չէին ու չունեին իրավունքներ, ապագա կամ արժանի չէին մարդկային վերաբերմունքի։ Անիծվեք դուք, վիժվածքներ։
Կարդացի բազմաթիվ որդեկորույս ծնողների գնահատականներն ու կոչերը այսօրվա «միջոցառման» մասին։ Ես իմ կարեկցանք ու համերաշխությունն եմ հայտնում այդ ծնողներին, եւ իմ երեխան այսօր գործիք ու վահան չի լինելու հրեշների ձեռքերում։ Իսկ մեր երեխաներն ապագա կունենան, անպայման կունենան, երբ սուտասան ու դավաճան վիժվածքները դադարեն լինել դրա թշնամին ու խոչընդոտը։ Շուտով:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.saghatelyan/posts/4568306209864276