Մենք իրավունք չունենք թույլ տալ, որ մեր երեխաների ապագան` մեր զոհված եղբայրների պես փաթեթավորեն դիահերձարանների անհայտ տոպրակների մեջ. Աբովյան
Advertisement 1000 x 90

Մենք իրավունք չունենք թույլ տալ, որ մեր երեխաների ապագան` մեր զոհված եղբայրների պես փաթեթավորեն դիահերձարանների անհայտ տոպրակների մեջ. Աբովյան

Արման Աբովյանն իր էջում գրում է.

«Գրում, ջնջում եմ…

Գրում, ջնջում եմ և կրկին գրում և ջնջում եմ։

Չգիտեմ, թե ինչպե՞ս կարելի է արտահայտել այն ամենը, ինչը կրկին խառնեց մեզ բոլորիս…

Մեծամորի դիահերձարանում և Աբովյանի տուբերկուլոզային դիսպանսերների նկուղում տոպրակների մեջ ոչ մրայն մեր լույս տղերքի աճյուններն են, այդ տոպրակներում մեր անցյալի հույսերն են և մեր հպարտությունն էր, այն ամենը ինչով և ումով ապրում էինք և հավատում էինք։

Ես գիտեմ միայն մի բան, մենք պետք է անենք ամեն ինչ, ամեն հնարավորը և անհնարինը, որ մեր տղերքի զոհվելը չիմաստազրկեն բոլոր նրանք, ովքեր իրենց անբարտավան հակահայկական, հակապետական, ապազգային քաղաքականությամբ բոլորիս գցեցին պլաստիկ տոպրակների սարսափելի իրողության մեջ։

Մենք իրավունք չունենք թույլ տալ, որ մեր երեխաների ապագան`մեր զոհված եղբայրների պես փաթեթավորեն դիահերձարանների անհայտ տոպրակների մեջ։

Կներեք, միգուցե կոպիտ է հնչում, բայց դա այն անհերքելի իրողությունն է, որի մեջ մենք բոլորս այսօր ապրում ենք:

ՀԳ

Չեմ ներելու…երբեք»:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.104/posts/522795502424997

 



Նման նյութեր