Արամ Գևորգյանի էջից.
Որքան կարողացա փորձեցի գտնել զոհված տղերքի մանկության լուսանկարները։ Էս նկարներից շատերը 10-12 տարվա վաղեմության են, ծնողների համար՝ մի ակնթարթ։
Մեր համար իրենք հերոս տղերք են, ովքեր առանց վարանելու իրենց ամենաթանկը տվեցին հայրենիքի համար, իրենց ծնողների համար՝ նրանք հավերժ երեխա մնացին։
Երեկվա երեխաները սեփական կյանքի գնով ապահովեցին այսօրվա երեխաների խաղաղ ապագան։ Ամեն մեկն իր մահով լռեցրեց պատերազմը, ամեն մեկն իր զոհաբերությամբ փորձեց փրկել հայրենի հողի մի կտոր։
Երեկվա երեխաները սխրանքներ գործեցին, մենք արժանի չեղանք այդ զոհողությանը։