Անհետ կորած զինծառայողների հարազատները մտել են Աբովյան քաղաքի դիահերձարան ու գտել թաքցրած դիեր՝ պարկերի մեջ:
Տեսանյութում երևում է, որ նկուղային հարկի երկու սենյակների հատակներին բազմաթիվ պարկեր են դրված, որոնցում զոհված զինծառայողներին մարմիններ են:
Տեսանյութի հեղինակը նշում է, որ տվյալ սենյակներ մուտք գործելն անգամ շատ բարդ է՝ դիերից արտանետվող հոտի պատճառով, իսկ նույն հատվածում դիերի պահման հատուկ պայմաններ ունեցող սառնարանային հատված դեռևս նոր է պատրաստվում: