«Հաջորդ իշխանությունները, ժողովուրդն ուզի, թե ոչ, օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ և մերկանտելիստներ են լինելու»
Advertisement 1000 x 90

«Հաջորդ իշխանությունները, ժողովուրդն ուզի, թե ոչ, օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ և մերկանտելիստներ են լինելու»

Սա գրեմ այստեղ մնա, քանի որ վստահ եմ այսպես է լինելու:

Հաջորդ իշխանությունները, ժողովուրդն ուզի, թե ոչ, օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ և մերկանտելիստներ են լինելու: Իսկ իրականում շատերը սա չուզելով նրանց ուզելու են:

Եթե նրանք դասեր քաղել են այս աղետալի պրոցեսներից և իրենց նախորդ սխալներից, հավանաբար լավ կկառավարեն ու չեն գողանա:

Բայց սրանով հանդերձ ժողովրդավարություն չի լինի, նաև այն պատճառով, որ հայտնի անձը արատավորեց դրա բուն էությունը և շատերը հիմա դա ասոցացնում են պարտության և ձախողման հետ:

Ժողովրդավարություն և ներառականություն չի լինի հատկապես տնտեսական գործառույթների մասով: Օրինակ, Ամուլսարում հանք կշահագործեն, անխնա կշահագործեն երկրի այլ ռեսուրսները. Նախորդ ձախողումները փակել է պետք, իսկ դրա համար փող է պետք, իսկ նրանք ավելի խելացի ձևերի ոչ ժամանակ կունենան, ոչ էլ հավես:

Նրանք իշխանության են գալու կամ այս ընտրություններով կամ դրան հաջորդող որոշ գործընթացների արդյունքում: Եվ սրանից հնարավոր չի լինելու խուսափել: Ձախողման այս մեծ ու ահավոր գործընթացին չի կարող միանգամից հաջորդել ծաղկուն և ներառական շրջան: Եվ ընդհանրապես, ժողովրդավարության էջը երկար ժամանակ կփակվի Հայաստանի համար: Լավագույն դեպքում օլիգարխների կառավարմանը կհաջորդի խելացիների դիկտատուրան, որից հետո նոր հնարավորություն կստեղծվի եվրոպական տրամաբանությամբ ժողովրդավարություն ունենալ:

Սա այն դեպքում, երբ նշված պրոցեսներում երկիրը վերջնականապես չընկնի, ինչը կախված է նաև դրսի գործընթացներից:



Նման նյութեր