«Տեղի ունեցածը դիակի անարգում է, ՀՀ քրեական օրենսգրքով հստակ պատժաչափ է նախատեսված». Նաիրա Զոհրաբյանը զոհված զինծառայողների դիակների պահման պայմանների հարցով դիմել Է ՀՀ գլխավոր դատախազին
Advertisement 1000 x 90

«Տեղի ունեցածը դիակի անարգում է, ՀՀ քրեական օրենսգրքով հստակ պատժաչափ է նախատեսված». Նաիրա Զոհրաբյանը զոհված զինծառայողների դիակների պահման պայմանների հարցով դիմել Է ՀՀ գլխավոր դատախազին

Դիակն անարգելու համար քրեական օրենսգիրքը հստակ պատժաչափ է նախատեսում

Հասարակության ադեկվատ հատվածը, որը բարեբախտաբար արդեն մեծամասնություն է, ցնցված է արցախյան պատերազմում զոհված զինվորների դիերը կարտոֆիլի պարկերով ճանճապատ սենյակում իրար վրա շպրտելու սարսափից։

Տեղի ունեցածը դիակի անարգում է, ինչի համար ՀՀ քրեական օրենսգրքով հստակ պատժաչափ է նախատեսվում՝ մինչեւ 2 ամիս ազատազրկում։

Իհարկե, օրեր առաջ օրենսգրքում կատարված փոփոխությունը, որը դեռ չի մտել ուժի մեջ, արդեն շատ ավելի խիստ պատժաչափեր է նախատեսում։

Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով հատուկ առանձնացված է մարտադաշտում սպանված դիակների անարգանքի համար քրեական պատասխանատվությունը։ Առանց ծանրացուցիչ հանգամանքների դիակն անարգանքի ենթարկելու համար նախատեսվում է ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, իսկ մարտադաշտում սպանվածների դիակներն անարգանքի ենթարկելու համար՝ 4-ից 8 տարի ազատազրկում։

Եւ այսպես, ես համարում եմ, որ տղաների դիերը պարկերով իրար վրա շպրտելն ու օրերով ճանճապատ սենյակում պահելը դիակի անարգում է եւ այսօր դիմել եմ գլխավոր դատախազին՝ գոնե դեռեւս գործով քրեական օրենսգրքով քրեական գործ հարուցելու եւ հայ զինվորի դիակը անարգող բոլոր ստահակներին դատելու համար։

Նաիրա Զոհրաբյանի էջից:



Նման նյութեր