ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ քաղաքացիների չեզոքությունը այլևս արդարացված լինել չի կարող
Advertisement 1000 x 90

ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ քաղաքացիների չեզոքությունը այլևս արդարացված լինել չի կարող

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի էջից.

ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ քաղաքացիների (և ոչ թե հասարակության անդամների) չեզոքությունը այլևս արդարացված լինել չի կարող, քանի որ սրանք այլևս ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական և գոյաբանական գործընթացներ են, որոնց պարագայում չեզոքությունը հավասարազոր է «հանցանքի»… առաջին հերթին սեփական տեսակի, ինքնության և ապագայի նկատմամբ:

Հ.Գ.

թյուրքականությունը ՀՀ-ում արտահայտվում և ամրապնդվում է ոչ միայն, որպես արտաքին քաղաքականության իրականացման վեկտոր, այլ նաև հանրային կյանքի կազմակերպման արժեքային հիմք: Վառ օրինակ է ՀՀ իշխանությունների վերաբերմունքը զոհված հայ զինվորների աճյունների նկատմամբ:

Արցախյան երկու պատերազմի մեր մասնակիցները կփաստեն, որ նման վերաբերմունքը մշտապես հատուկ է եղել ադրբեջանցիներին, որոնք հիմնականում նույնիսկ չեն էլ ցանկացել դուրս բերել սեփական զինվորների դիերը մարտի դաշտից՝ վերաբերվելով դրանց, որպես «ավելորդ գլխացավանք», որից այլևս օգուտ չկա:

Հ.Գ.Գ.

յուրաքանչյուր քաղաքացի պետք է հստակ գիտակցի, որ սեփական «չեզոքությամբ» անմիջականորեն աջակցում և արագացնում է այս գործընթացը:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/suren.petrosyan.9/posts/10220359449599228

 



Նման նյութեր