Մենք կայծակը նկատող ու նկարող, բայց սեփական պետության ու պետականության կորցնելը չնկատող ժողովուրդ ենք. Ռոզի Միքայելյան
Advertisement 1000 x 90

Մենք կայծակը նկատող ու նկարող, բայց սեփական պետության ու պետականության կորցնելը չնկատող ժողովուրդ ենք. Ռոզի Միքայելյան

Ռոզի Միքայելյանի էջից.

Տուշոնկայի շոուից խիստ հուզված իսկ հերոսի մարմինը տոպրակով հատակին թողած ու ամիսներով փտեցրածը արհամարհող ժողովուրդ ենք…

Դասալիք գերագույն գլխավոր հրամանատար նախընտրող ժողովուրդ ենք:

Ահաբեկչին, գերիին, պատերազմը տանուլ տվածին հերոսացնող, հերոսի ստերացումը «հպարտ» տանող ժողովուրդ ենք:

Կրթությունը անկիրթին վստահող, համալսարանը հյուրանոց սարքողին հանդուրժող ժողովուրդ ենք:

Կայծակը նկատող ու նկարող, բայց սեփական պետության ու պետականության կորցնելը չնկատող ժողովուրդ ենք:

Նախկինում ունեցածը այդպես էլ չգնահատող, ներկայի տառապանքը նախկինի վզին փաթաթող ժողովուրդ ենք:

Անվտանգությունը հաստ աղիքային դատարկ խոստումներով փոխարինող ժողովուրդ ենք:

Ու, որ ամենասարսափելին է, երկրի ղեկին թուրքի հարճին հանդուրժող ժողովուրդ ենք…

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/rozi.mika/posts/10223228145564011

 



Նման նյութեր