Լև Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Լևոն Բաղդասարյանի հայտարարությունը.
2021 թվականի հունիսի երեքին Հրապարակ օրաթերթի լրագրողի նկատմամբ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից դրսևորվել է ոչ իրավաչափ վարքագիծ.
ա. Խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական աշխատանքը,
բ. Հասարակական վայրում իրականացվել է հակահասարակական արարք,
գ. Հափշտակվել է լրագրողին սեփականության իրավունքով պատկանող գույք։
Պետական լիազոր մարմինները պարտավոր են տալ պատգամավորի գործողությունների ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական գնահատականը։
Լև Գրուպ փաստաբանական գրասենյակը դատապարտում է պատգամավորի հասարակական վայրում դրսևորած ոչ իրավաչափ վարքագիծը և արձանագրում, որ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ ապահովելու իր քաղաքացու անվտանգությունը և տոտալ պայքար մղելու հասարակական վայրերում ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորած անձանց պատասխանատվության ենթարկելու համար, հակառակ պարագայում իրավական ողջ պատասխանատվության կրողը դառնալու է պետությունը։
Հայաստանում զոռբաներն ու փողոցի խուժանը տեղ չունեն։