Երգիչ Սարո Թովմասյանի դուստրը դեկտեմբերի 24-ին Երևանում ավտովթարի է ենթարկվել, ինչ հետեւանքով փոքրիկին տեղափոխել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Մեքենայի մեջ եղել են նաեւ երգչի կնոջ քույրը և նրա 5-ամյա որդին:
Tert.am Life-ը կապ հաստատեց հիվանդանոցի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի հետ՝ մանրամասներ պարզելու երեխաների առողջական վիճակի մասին:
«Փարք Աստծո, լուրջ վնասվածք չկա: Երկու երեխաներ էլ իրենց լավ են զգում: Մեկը բաժանմունքում է, մյուսն էլ վերակենդանացման բաժանմունքում: Ըստ վիճակի բարելավման՝ հետագա քայլերը պարզ կլինեն»,- ասաց Նիկոլայ Դալլաքյան:
Վթարը տեղի էր ունեցել Տիգրան Մեծի պողոտա և Տիգրան Մեծի նրբանցքի խաչմերուկում: Շղթայական ավտովթարի պատճառով 5 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց: