«Պատերազմը և գաղափարական ուրացումն ու լուռ կոլաբորացիոնիզմը ոչ մի ալկոհոլով չես մարի». Անուշ Սեդրակյան
Advertisement 1000 x 90

«Պատերազմը և գաղափարական ուրացումն ու լուռ կոլաբորացիոնիզմը ոչ մի ալկոհոլով չես մարի». Անուշ Սեդրակյան

Ստիպված եմ գրել ու երկար։

Գերմանացիների կողմից օկուպացված տարածքներում, Փարիզում, Վարշավայում, ռմբակոծվող Մոսկվայում ընթանում էին պլանային հանդիսությունները՝ տոնախմբությունները, շքերթները, անձնական տոնակատարությունները։

Այո, դա նորմալ էր առնվազն գոնե թշնամուն ի ցույց դնելու համար, որ ոգին կոտրված չէ։

Բայց, կար մի շատ կարևոր բայց։ Այդ պետությունների հասարակ խավն ու մտավորական էլիտաները գիտակցում էին պատերազմի փաստը, պարտության դառնությունը և համախմբված էին միասնական պայքարում։ Վկա՝ Ֆրանսիայի ինտելեկտուալներին միավորված Դիմադրության շարժումը։

Հայաստանի պետական և պրոպագանդիստական դիսկուրսը պատերազմի և պարտության փաստը «սղղացնելու», մոռացնելու մեջ է։ Եթե այդքան ստոր չես, որ հպարտանաս պարտությամբ, ապա գոնե թուլացիր ,խմիր և ներշնչիր քեզ, որ այս վիճակը բնականոն է։

Իզուր չէ, որ իշխանական օլիգարխների (Այո՛, նրանք կան), վարձու բլոգգերների բանակը դարձել են հիմա Բաքոսի վկաներ։ Եվ իրար ձայն տալով պաշտպանում են ուրիշների մահը մոռանալու, պարտությանը չընդդիմանալու և Երևանի կենտրոնից այն կողմ բան չզգալով երջանիկ ապրելու մեր իրավունքը։

Կրկնում եմ, ոչ թե պարզապես խմելու, այլ այս վիճակը սովորական համարելու մեր ուրախ իրավունքը։ Թե բա առևտուր է աշխուժանում։ Գժուկներ, դուք մենակ առևտուրից եք միշտ աշխույժ, ուրիշ ոչնչից:

Բայց պատերազմը շարունակվում է։ Իսկ միակ իրական դիմադրությունը ընտրական տուրուդմփոցների մեջ է։

Եվ պատերազմը և գաղափարական ուրացումն ու լուռ կոլաբորացիոնիզմը ոչ մի ալկոհոլով չես մարի։ Չի կարելի մի բանի դեմ պայքարել, ձևացնելով որ այն չկա։ Չի ստացվի։ Ոչ մեկի մոտ։

Անուշ Սեդրակյանի էջից:



Նման նյութեր