Հայաստանի ԱԱԾ-ն է՞լ է փաշինյանին պետական դավաճան համարում…
ԱԱԾ պետի նախկին ԺՊ-ն նիկոլին մեղադրում է պետական դավաճանության մեջ։
Արտգործ նախարարի հայտարարությունից հետո ուշագրավ հարցազրույցով աչքի ընկավ ԱԱԾ պետի նախկին ԺՊ Միքայել Համբարձումյանը։
Խոսելով պատերազմի և պարտության պատճառների մասին՝ Համբարձումյանը նշեց, որ մինչ պատերազմը և պատերազմի ընթացքում Հայաստանի վայ-ղեկավարին բազմիցս զեկուցվել է ուժերի անհավասարության և հնարավոր պարտության մասին, սակայն երկրի ղեկավարը որոշել է շարունակել պատերազմը։
Առավել քան ակնհայտ է, որ նիկոլա-ալիևյան տանդեմի համար պատերազմը պարզապես պետական դավաճանությունը քողարկելու համար կազմակերպված բեմականացում էր, քանզի նիկոլը դեռևս 2018թ-ին է իմացել իր՝ իշխանության գալու «գինը»։
Իրավաբանի մասնագիտություն ունենալով՝ Համբարձումյանն իր ելույթում ուղղակիորեն չմեղադրեց նիկոլին պետական դավաճանության մեջ, այլ ներկայացրեց փաստեր, որոնց տրամաբանական համակցումն աղաղակում է Հայաստանի պատմության մեջ նախադեպը չունեցող պետական դավաճանության մասին։
Էլ ի՞նչ փաստեր են հարկավոր հայ ժողովրդին հունիսի 20-ին ճիշտ կողմնորոշվելու համար, ի՞նչ….
Հ.Գ. Այսուհանդերձ, ինձ՝ որպես հայի, մտահոգում է մեկ հարց՝
«Պարոն Համբարձումյա՛ն, արդյո՞ք հնարավոր չէր հրաժարական ներկայացնելու փոխարեն կալանավորել պետական դավաճանին՝ համազգային աղետը կանխելու համար»….
Լևոն Մնացականյանի էջից: