Արմեն Մինասյանի էջից. «Վիճծառայությունը օրերս հրապարակել է ցուցանիշ` ՀՀ բնակչությունը 2021 թ. ապրիլի 1-ի դրությամբ:
Պարզվում է, որ հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը Հայաստանից գնացել է 63.7 հազար քաղաքացի, ծնվել է 8583 երեխա, 8343 մարդ էլ մահացել է: Սրանք բոլորն էլ պաշտոնական թվեր են (տես կից զեկույցներում):
Հիմա խնդրում եմ այս թվերի հետ ձեր պատկերացրած գործողությունն արեք ու փորձեք ինձ բացատրել, թե ինչի հաշվին է Հայաստանի բնակչությունն այս տարվա առաջին եռամսյակում 600-ով աճել»: