Գրող, հրապարակախոս Վահան Իշխանյանն իր էջում գրել է.
«Հայաստանի խիղճը
Մի տեսագրություն էի նայում, լրագրողը փողոցում հարցնում էր՝ ում չեք ընտրի։ Երկու կին էին, հարցրեցին, երկուսն էլ ասեցին էս իշխանությանը չենք ընտրի, և մի կինը շարունակեց՝ «Տատս ղարսեցի էր, տանը որ մի բան էր կոտրվում ասում էր, բան չկա ձագ ջան՝ մալին էղնի ջանին չէղնի։ Էս ամեն ինչը էլի կվերկանգնվի, բայց երեխաները….»։ Մյուս կինն էլ ավելացրեց՝ հատկապես էս վերջին կադրերը տուբդիսպանսերի…։
Այս կանանց այլայլված դեմքերն ասում էին՝ Հայաստանը խիղճ ունի։ Տեսագրությունն ավարտվում է, ու ցավալիորեն խոստովանում ես, որ ինչ որ հատված կա որ խիղճ չունի, նրանք ովքեր երկրի գլխին պատերազմ ու պարտություն բերած և մի ամբողջ երիտասարդ սերնդի գլուխը կերած ճիվաղին ձայն են տալու»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.ishkhanyan/posts/10158160005773201