Netflix-ը գնել է Սոբչակի ֆիլմը Սկոպինի մոլագարի մասին
Advertisement 1000 x 90

Netflix-ը գնել է Սոբչակի ֆիլմը Սկոպինի մոլագարի մասին

Netflix վիդեոծառայությունը գնել է Քսենիա Սոբչակի ֆիլմը Սկոպինի մոլագարի մասին։ Այդ մասին նա հայտնել է Instagram-ում «Esquire» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մինաեւի հետ նամակագրության ընթացքում։

«Իրականում այդ դու ես ցանկացած առիթով իմ հանդեպ մանրախնդրություն ցուցաբերում։ Ի դեպ, Netflix-ը գնում է մոլագարի մասին մեր ֆիլմը, որը քեզ այդքան վիրավորել էր։ Այնպես որ շնորհավորիր»,- գրել է Սոբչակը։

Հարցազրույցը, որ Սոբչակն անց է կացրել Վիկտոր Մոխովի հետ, թողարկվել է մարտի 22-ին։ Բլոգերը պնդում էր, որ տեսանյութը լինելու է ոչ թե Մոխովի, այլեւ «այն սարսափելի հանցագործությունների մասին, որոնց մարդն ընդունակ է»։ Սակայն հեռուստադիտողների մի մասը կարծում է, որ նրա հարցազրույցը հերոսացնում է վտանգավոր հանցագործին։

2000թ․-ին Վիկտոր Մոխովն առեւանգել է եւ մի քանի տարի բռնության ենթարկել երկու անչափահաս աղջիկների։ Նրանց հաջողվել է փրկվել երեքուկես տարի անց՝ նամակ փոխանցելով։ 17 տարվա ազատազրկումից հետո Մոխովը մարտի 3-ին ազատ է արձակվել։

2020թ․-ին բացվել է Netflix սթրիմինգային ծառայության ռուսական տարբերակը։ Բացի տեղայնացված ինտերֆեյսից, ռուսալեզու հնչյունավորումից եւ ենթագրերից՝ դրանում հայտնվել են նաեւ ֆիլմեր, որոնք նկարահանվել են Ռուսաստանում։ Մայիսին Netflix-ը հայտարարել է ռուսալեզու առաջին օրիգինալ ֆիլմի նկարահանման մասին։

news.am



Նման նյութեր