Ներկայացնում ենք Միքայել Շխիմյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Դատավոր Վարդան Գրիգորյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի քննությունը ԱՆ նախարարի միջնորդությամբ հետաձգվեց և նշանակվեց 2021 թվականի հունիսի 21-ին, ժամը 15:30-ին!!!
Որպես հետաձգման հիմք, նախարարը նշեց թե իրենք կարիք ունեն ծանոթանալու նույն օրը մեկ այլ կարգապահական վարույթով, մեկ այլ դատավորի նկատմամբ կայացված, սակայն դեռևս իրենց տիրապետության ներքո չգտնվող ինչ որ որոշման, որը հնարավոր է նաև ինչ որ կանխորոշիչ բնույթ կրի նաև սույն վարույթի համար… Մեզ համար առնվազն հասկանալի և ընդունելի չէր նիստի հետաձգման սույն պատճառաբանությունը, հատկապես քանի որ ԲԴԽ որոշումները չունենալով նախադեպային ուժ, չեն կարող կանխորոշիչ լինել մյուս գործերով հարուցված վարույթների համար, այնուամենայնիվ, ԲԴԽ անդամները համաձայնվեցին նախարարի հետ և հետաձգեցին միջնորդության քննարկումը… Ինչևէ, սպասենք նորանոր զարգացումների:
Հատուկ շնորհակալություն բոլորին, աջակցության համար!!!»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/janmikojan/posts/5876668699024862