«Էտ ո՞ր մի անասունի մտքով ա անցել, Հանրայինի եթերում վերջին մի քանի ամսվա ընթացքում ընդդիմադիր կուսակցություններ ներկայացնող հյուրերին տալ հետևյալ հարցը. Ինչպե՞ս եք դուք հետ բերելու գերիներին». Արա Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Էտ ո՞ր մի անասունի մտքով ա անցել, Հանրայինի եթերում վերջին մի քանի ամսվա ընթացքում ընդդիմադիր կուսակցություններ ներկայացնող հյուրերին տալ հետևյալ հարցը. Ինչպե՞ս եք դուք հետ բերելու գերիներին». Արա Վարդանյան

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.

«Իսկ հիմա լուրջ։

Էտ ո՞ր մի անասունի մտքով ա անցել, Հանրայինի եթերում վերջին մի քանի ամսվա ընթացքում ընդդիմադիր կուսակցություններ ներկայացնող հյուրերին տալ հետևյալ հարցը.

– Ինչպե՞ս եք դուք հետ բերելու գերիներին։

Տո ես էտ հարց գրողին էլ, տվողին էլ։

Այսինքն դուք պատկերացնում եք, որ լուրջ գործիչը պետք է ձեզ հանրայինորեն ասի, թե ինչ գործիքներ է կիրառելու՞։ Ու դա ասելով, նախապատրաստելու է թշնամուն և տալու է հնարավորություն իրագործել կանխարգելիչ քայլե՞ր։

Արա այ թուրքի վաստակներ, դուք չեք հասկանու՞մ, որ ԳԵՐԻ բառի ետևում մարդ է կանգնած, մարդ։ Թե՞ գերիներն էլ են ձեր համար այլևս սոսկ թիվ, ինչպես և պատերազմում զոհվածները։

Այսինք դուք, օրինակ, ֆուտբոլի հավաքականի մարզչին խաղից առաջ կանչում եք ու ասում դե պատմի ո՞նց ես կրելու։ Ինքն էլ ըստ ձեզ պետք է թղթի վրա նկարի իր թիմի պլանավորած բոլոր հարձակման ձևերը՞։

Լավ էլի, իրոք խնդրում եմ, մի սպանեք իմ մեջ ձեր գոնե 5 տոկոսանոց հայ լինելու հույսը, խնդրում եմ…»:



Նման նյութեր