«Ներողություն եմ խնդրում դավաճանված ու զոհված տղերքից, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից, տուն կորցրած իմ հայրենակիցներից». Մհեր Մկրտչյան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ներողություն եմ խնդրում դավաճանված ու զոհված տղերքից, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից, տուն կորցրած իմ հայրենակիցներից». Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ բոլորս մեղավոր ենք, որ 2018-ին թույլ տվեցինք կործանել մեր երկիրը։

«Ես, մենք…

Մենք բոլորս մեղավոր ենք, որ 2018-ին թույլ տվեցինք կործանել մեր երկիրը:

Ես ստեղծեցի «Իշխանություն» ֆիլմը ու երկար մտածում էի՝ ինչ գրեմ վերջի տիտրերում…

Նվիրվում է… Ու՞մ… Հայ զինվորի՞ն… Ոչ, սա «Կյանք ու կռիվ» չէր, որը այս իշխանությունը արժեքազրկեց:

Նվիրվում չդավաճանող մարդկա՞նց… Բայց ֆիլմը միայն նրանց մասին չէ:

Ոչինչ չգրեցի, բայց շարունակեցի դրա մասին մտածել:

Ավելի ուշ հասկացա, որ պետք է գրեի ոչ թե «նվիրվում է», այլ «ներողություն»:

Ներողություն եմ խնդրում դավաճանված ու զոհված տղերքից, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից, տուն կորցրած իմ հայրենակիցներից` որ թույլ տվեցի (ես, նաև ես) կործանել Հայաստանը ու Արցախը:

Մենք կկարողանանք վերականգնել մեր երկիրը՝ ես կանեմ դրա համար ամեն ինչ:

Անվերադարձ է միայն հերոս տղերքի կյանքը` այդ բեռի հետ պետք է ուղղակի ապրել»,- ֆեյսբուքյան էջում գրել է ռեժիսորը, որն ամիսներ առաջ հանրությանն է ներկայացրել իր նոր՝ «Իշխանություն» ֆիլմը։



Նման նյութեր