Հովհաննես Ավետիսյանն իր էջում գրում է.
«Քսանհինգ և ավել տարիներ մարդկանց գլուխը մտցրել են, որ վատ եք ապրում որովհետև Արցախի խնդիր կա, մինչև չլուծվի լավ չեք ապրելու: Այս թեզի հեղինակներին լավ գիտեք:
Արդյունքում էլ ժողովրդի ընչազուրկ հատվածը (ընչազուրկ ամեն առումով հատկապես կրթության), որ բնակչության 40-ից ավել տոկոսն է կազմում, շատ լավ էլ գիտակցելով ընտրելու է ղեկավար ով «լուծել» է Արցախի խնդիրը՝ հրաժարվել է Արցախից հանձնելով թշնամուն:
Մարդիկ հոգնել են ընչազուրկ լինելուց, լավ ապրել են ուզում, իսկ քանի որ Արցախը ըստ նրանց այլևս խոչընդոտ չէ, ապա ատամներով կառչելու են ըստ իրենց լավ կյանք ունենալու հնարավորությունից՝ Նիկոլից:
Իհարկե, նրանք ավելի վատ են ապրելու, քան առաջ: Որովհետև երկրի զարգացման բանալին Արցախի խնդրի կարգավորումը չէր և չէ: Երկրի զարգացման բանալին կառավարման համակարգն է և տնտեսության զարգացումը, որի արդյունքում էլ հնարավոր կլիներ Արցախի խնդիրը հօգուտ մեզ լուծելու: Սրա մասին շատ եմ ասել, հատկապես վերջին 2 տարիներին:
Չկա այս քննարկումը և դաշտը լուռ է սրա մասին, մարդկանց խոստումներ են տալիս նաև տնտեսական որոնք իրատեսական չեն: Իսկ իրականությունը դաժան է, սրա մասին վախենում են խոսել, իսկ հազվադեպ խոսողներին չեն էլ լսում, չեն հավատում, սուտը ավելի ցանկալի է:
Մենք վատ ենք ապրում որովհետև չենք ուզում լավ ապրել, չգիտենք լավ ապրելու ձևը: Եվ սրա խոչընդոտը բացառապես մենք են՝ մեր մթագնած գիտակցությունը: Իսկ սրա արդյունքում մենք ռեսուրս ենք մնալու՝ օտարներին բարեկեցություն ապահովելու համար»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovhan.avetisyan/posts/4722522254431113