«Քրեական գործեր սարքելով` ինձ փորձում էին լռեցնել`չստացվեց, դատարանում, օրենքի շրջանակում՝ ես հատ-հատ կբացահայտեմ դրանց էությունը»․ Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

«Քրեական գործեր սարքելով` ինձ փորձում էին լռեցնել`չստացվեց, դատարանում, օրենքի շրջանակում՝ ես հատ-հատ կբացահայտեմ դրանց էությունը»․ Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից.

«Ես ձեզ խոստացել էի, որ անպատիժ չեն մնա մեր պետականության հիմքերը խարխլած մարդիկ։

Հունիսի 10-ին Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ ղեկավար, Սորոսից սնվող Դանիել Իոաննիսյանի դեմ իմ հայցի քննության առաջին դատական նիստը։

Իմ շահերի պաշտպան և գաղափարակից Լուսինե Վիրաբյան -ը հստակ և մանրամասն ներկայացրեց վիրավորանքի և զրպարտության հիմքով հայցի բովանդակությունը և պահանջները։

Իոաննիսյանը կամ նրա որևէ ներկայացուցիչ խուսափել էր ներկայանալ, թեպետ դատավորը նշեց, որ պատշաճ կերպով ծանուցվել են։

Քրեական գործեր սարքելով` ինձ փորձում էին լռեցնել։ Չստացվեց։ Հիմա դատարանում, օրենքի շրջանակում ես հատ-հատ կբացահայտեմ դրանց էությունը։

Հայցով ներկայացված երկու պահանջների դեպքում սպասում եմ 3 մլն դրամի հատուցում, որը ամբողջությամբ փոխանցելու եմ 2020թ. պատերազմի ժամանակ զոհված, վիրավորված կամ անտուն մնացած մեր հայրենակիցների ընտանիքներին։

Պարբերաբար կներկայացնեմ դատական գործընթացի մասին»։



Նման նյութեր