Պարզվել են Գետափ գյուղի բնակչին անզգուշությամբ մահ պատճառելու հանգամանքները. մեղադրվողը խնամին է
Advertisement 1000 x 90

Պարզվել են Գետափ գյուղի բնակչին անզգուշությամբ մահ պատճառելու հանգամանքները. մեղադրվողը խնամին է

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում Գետափ գյուղի բնակչին դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են տուժողի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները, շարժառիթը:

ՔԿ-ից  հայտնում են, որ քննությամբ պարզվել է, որ Եղեգնաձոր քաղաքի բնակիչը 2021թ. փետրվարի 22-ին սխալմամբ զանգահարել է Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակչին՝ իր հետ խնամիական կապերի մեջ գտնվող բարեկամին, ինչի շուրջ վիճաբանություն է առաջացել:

Նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, տղամարդիկ, պարզաբանումներ կատարելու նպատակով, հանդիպել են Գետափ բնակավայրում գտնվող խանութի հարակից տարածքում, որի ընթացքում խոսակցությունը վերաճել է լեզվակռվի, հնչել են փոխադարձ վիրավորանքներ:

Եղեգնաձորի բնակիչը, չհանդուրժելով իրեն հասցված վիրավորանքը, քննությամբ չպարզված բութ առարկայով, դիտավորությամբ հարվածել է բարեկամի ձախ քունքային հատվածին, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Եղեգնաձորի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: