Մենք անձնական սեփականություն պետք է համարենք Հայաստանի անկախությունը
Advertisement 1000 x 90

Մենք անձնական սեփականություն պետք է համարենք Հայաստանի անկախությունը

Գրող, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն իր Facebook-յան էջում գրում է.

«Հրապարակ» թերթում կարդացի արվեստագետ Արման Գրիգորյանի հարցազրույցը։ Կարևոր երկու միտք ուզում եմ առանձնացնել։

– Եթե Հայաստանը սեփականատերերի երկիր չէ, ապա ազգայինից խոսելն անհնար է,- ասում է Արմանն ու շարունակում,-…եթե դուք սեփականատեր չեք, ապա տերը չեք այս երկրի։

Լիովին համաձայն եմ և կարծում եմ՝ նախևառաջ մենք անձնական սեփականություն պետք է համարենք Հայաստանի անկախությունը։ Հետո՝ հերթով…

Հակառակ դեպքում՝ կարոտ ենք մնալու սովետի զորությանը, որը գողանալու մեծ հնարավորություն տալուց բացի, այլ բան չուներ առաջարկելու։ Տաքսիստների ականջը կանչի։

Ու մինչ Երևանի խիտ երթևեկի մեջ կանչում է տաքսիստների ականջը, հիշեցնեմ, որ Հայաստանի անկախության տարեդարձ-տոնին մնացել է ընդամենը 19 օր։ Պատրաստվում ենք, չէ՞։

arman

Արման Գրիգորյան

14199290_1826127457619650_922311479133556764_n

Նկարում՝ Արման Գրիգորյանի աշխատանքներից։



Նման նյութեր