Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.
«7 ամիս ա մեզ զոռով փորձում են ստիպել կուլ տալ այն կուտը, որ հայկական բանակը ջախջախված էր, որ զոհերի թիվը սարսափելի էր, որ գերիները բան… արա, բայց չի ուտվում էլի էդ անտերը: Ոչ մի ձև չի ուտվում, նույնիսկ, եթե ֆրոնտին 100 կիլոմետրից մոտ եկած չլնես, չի ուտվում: Հարց պիտի առաջանա չէ՞, եթե մենք ջախջախված էինք ինչո՞ւ Ալիևը սաղ Արցախը չվերցրեց, ինչո՞ւ թույլ տվեց, որ ռուս խաղաղապահներ մտնեն: Եթե Արցախը միջազգայնորեն համարվում ա Ադրբեջանի տարածք, ու օրինակ Պուտինը դրա հետ համաձայն է, ու Ադրբեջանի բանակն էլ փաստորեն կարար վերականգներ սեփական «տարածքային ամբողջականությունը», ինչո՞ւ թույլ տվեց, որ օտարերկրյա զորք մտնի իբր իր տարածք:
Եթե մեզ կերակրվող կուտը ճիշտ է, ու մեր բանակը իրոք ջախջախված էր ինչպես պնդում են մեր գեներալները, ի՞նչ կլիներ, եթե Ադրբեջանը մերժեր ռուս խաղաղապահների մուտքը Արցախ: Չէ՞ր կարա մերժեր, խի՞ չէր կարա! Ինչո՞ւ չէր կարա»